43336 դիտում
23:49 17-01-2023
Կրակոցներ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. հայտնաբերվել է 1 կրակված և 2 չկրակված փամփուշտ, ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում ժամը 22։00-22։20-ն ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Նշված փողոցի 44 շենքի մոտ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են գազային ատրճանակից արձակված 1 կրակված և 2 չկրակված փամփուշտ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը։
Նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ պարեկները սահմանազատել են տարածքը, որտեղ աշխատում են ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագետները։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում կա տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախնական որոշ տեղեկությունների ոստիկաններն արդեն տիրապետում են, նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15514 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35759 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց