211652_close_icon
views-count763 դիտում article-date 17:21 16-01-2023

Ստորագրվել է վճարումների արդյունքում Հարկադիր կատարողի արգելանքը սեղմ ժամկետում վերացնելու հուշագիր

Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի՝ քաղաքացիների հաշիվների հնարավորինս սեղմ ժամկետում ապաարգելադրմանն ուղղված համագործակցությունը մտել է երկրորդ փուլ. քաղաքացիների կողմից առևտրային բանկերում կատարված վճարումների արդյունքում կատարողական վարույթներով ՀԿԱԾ կողմից կիրառված արգելանքներն առավելագույն սեղմ ժամկետներում վերացնելու ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների տվյալների ֆորմատավորված լրացման ապահովմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոր գործիքակազմ, որի արդյունքում կապահովվի առևտրային բանկերում և վճարահաշվարկային կազմակերպություններում քաղաքացիների կողմից կատարված վճարումների՝ կոնկրետ կատարողական վարույթների հետ առավելագույն սեղմ ժամկետում նույնականացումը։

Թվային նոր լուծումների իրացման արդյունքում կապահովվի քաղաքացիների կողմից բանկերում կատարված վճարումների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում (1-2 օր՝ նախկին 7 և ավելի օրվա փոխարեն) կատարողական վարույթների ինքնաշխատ կարճումն ու արգելանքների վերացումը։

Փոխըմբռնման հուշագրի շրջանակում Արդարադատության նախարարությունը՝ ի դեմս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ստանձնել է նշված ծրագրային ապահովումը մշակելու և Կենտրոնական բանկին տրամադրելու, իսկ Կենտրոնական բանկը՝ ծրագրային ապահովման այդ համակարգն առևտրային բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին փոխանցելու պատրաստակամություն։
 

Նմանատիպ նյութեր