1577 դիտում
13:11 16-01-2023
Երևան են հասել ևս 156 նոր ավտոբուսներ, որից 36-ը՝ գերմանական MAN մակնիշի
Երևան են ժամանել «Zhong Tong» մակնիշի 120 և «MAN» մակնիշի 36 ավտոբուս։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
Ավտոբուսները Երևան են հասել խմբաքանակներով։ Քաղաքապետարանի տվյալներով՝ Երևանի հասարակական տրանսպորտը մինչև 2023 թվականի գարուն կթարմացվի 90%-ով։ Նախատեսվում է ձեռք բերել 165 նոր ավտոբուս, որոնցից 87-ը կլինի 12 մետրանոց MAN ավտոբուս։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 10 վարորդներ դեկտեմբերի 5–ին մեկնել էին Գերմանիա՝ 12-օրյա վերապատրաստում անցնելու։

Նմանատիպ նյութեր
1248 դիտում
12:29 17-01-2022
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 461 դեպք, որից 156-ը՝ արտակարգ
Այս բաժնից
2797 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով