172898 դիտում
13:06 15-01-2023
Երևանում թալանել են Մայիսի 9-ի փողոցում գործող վարսավիրանոցը, որտեղ տարիներ առաջ տեղի էր ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 15-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ Էդգար Բ-ն ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ գիշերը անհայտ անձ կամ անձինք հատուկ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մայիսի 9 փողոցի 49 շենքի առաջին հարկում գործող «Ստելլար» գեղեցկության սրահի դուռն ու դռան հետևում տեղադրված ճաղավանդակի կողպեքը ու մտել ներս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Հարություն Պողոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Բարեյանի գլխավորութամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագետը։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ։
Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը վարսավիրանոցից գողացել են մոտ 4000 ԱՄՆ դոլար արժողության մազահեռացման (էպիլյացիա) սարք և այլ պարագաներ։ Ընդհանուր առմամբ ՝ ստահակի կամ ստահակների կողմից վարսավիրանոցին պատճառվել է մոտ 5000 ԱՄՆ դոլարի վնաս։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ վարսավիրանոցում նախկինում գործել է «Good Win», որտեղ 2014 թվականին տեղի էր ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն և կողոպուտ։ Այդ հանցագործությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը տաք հետքերով բացահայտել էին, իսկ աշխատակցին սպանած անձին հայտնաբերել էին Հայաստանի սահմանից դուրս։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3580 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)