66916 դիտում
15:16 30-12-2022
Երևանում պարեկներն իրականացրել են «Քո նմանները խայտառակել ռեսպուբլիկան» օպերացիան․ հայտնի նիվիստը չկարողացավ դառնալ «Խաչատուր Աբովյան»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամնատաար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ՝ Պարեկային ծառայության Երևանի գնդի հետախուզական խումբը Երևանում իրականացրել է հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդն օրեր առաջ, Աբովյան փողոցում, չարամտորեն խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել է անկանոն, անգամ՝ ավտոմեքենան վարելով բաժանարար կանաչապատ գոտիով, այդ կերպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել մյուս վարորդների համար։
Այդ տեսանյութը այնուհետև հայտնվում է համացանցում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հետախուզական խումբը՝ ավագ տեսուչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, երեկ կեսգիշերին հայտնաբերում են օրինախախտ վարորդին, ով այնուհետև ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ա․ Խաչիկյանն է։
Ու, հավանաբար, նա մտածել է, որ եթե Աբովյան փողոցում նման արարք կատարի, ապա ինքը պարեկների համար կդառնա անհասանելի կամ «Խաչատուր Աբովյան», այն է՝ չի գտնվի։ Մինչդեռ՝ ՀՀ փոխոստիկանապետ Կ․ Ցուցուլյանի հանձնարարությամբ՝ 1 ժամ բավականացրեց, որ պարեկները իրականացրեցին «Քո նմանները խայտառակում են ռեսպուբլիկան» օպերացիան ու կինոյի տղեն չդարձավ «Խաչատուր Աբովյան»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46571 դիտում
12:35 25-11-2017
Գազագողության դեպք Երևանում. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»
10054 դիտում
14:01 08-06-2020
Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան. այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի. Աշոտյան
Այս բաժնից
35501 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց