211652_close_icon
views-count9778 դիտում article-date 14:01 08-06-2020

Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան. այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության չափանիշներով: Վարկանիշը կազմվել է Deep Knowledge Group հետազոտական կոնսորցիումի ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի է առել 130 չափորոշիչներ: Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է՝ Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան: Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է անփառունակ 81-րդ տեղը, բոլոր եվրոպական երկրների մեջ՝վերջինններից, շրջանցելով միայն Մոլդովային և Ալբանիային: Մեր ցուցանիշը վատագույնն է նաև տարածաշրջանային երկրների շարքում՝ Թուրքիա 37, Վրաստան 39, Ռուսաստան 61, Իրան 73, Ադրբեջան 75: Այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի: Այստեղ են ասել. ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր