211652_close_icon
views-count46574 դիտում article-date 12:35 25-11-2017

Գազագողության դեպք Երևանում. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի 111 տան բնակիչ Խաչիկ Խաչիկյանի կողմից կատարված գազագողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Երևան քաղաքի ԳԳՄ-ի բաժնից Ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ իրենց աշխատակիցների կողմից ստուգայց է կատարվել, որի արդյունքում պարզվել է, որ նշված տան բնակիչ Խ. Խաչիկյանը գաղտնի կերպով ծակել է իր տան մոտով անցնող գազատար խողովակը և տևական ժամանակ կատարել է գազագողություն: Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվելու է նաև վնասի չափը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր