6520 դիտում
14:54 13-01-2019
«Սրանց նմանները խայտառակում են ռեսպուբլիկան». հայկական խոշոր հանցավոր խմբավորում է ձերբակալվել Իսպանիայում՝ թենիսի պայմանավորված խաղերի գործով
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական խոշոր հանցավոր խմբավորում է վնասազերծել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ, գրում է [url=https://jam-news.net/%D0%B0%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F-%D0%BF%D1%80%D0%B5%D1%81%D1%82%D1%83%D0%BF%D0%BD%D0%B0%D1%8F-%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF%D0%B0-%D0%B7%D0%B0%D0%B4%D0%B5%D1%80%D0%B6%D0%B0/?lang=ru]JamNews[/url]-ը։
Բանդան գործում էր 2017թ-ի փետրվարից, և այս ընթացքում ապօրինի ճանապարհով միլիոնավոր եվրոյի եկամուտ է ստացել։
Ընդհանուր առմամբ 83 մարդ է ձերբակալվել, նրանցից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են։
Հետաքննության արդյունքների համաձայն՝ կասկածյալները կաշառում էին մարզիկներին և իրենց համար ցանկալի արդյունքներ ապահովում։ Դրանից հետո ձերբակալվածներն օգտագործում էին հազարավոր բնակիչների անձնական տվյալները՝ խաղադրույքներ կատարելու և հսկայական գումարներ շահելու համար։
Հանցավոր խմբավորման անդամների անուններն իրավապահները դեռ չեն նշում։ Դեռ հայտնի չէ նաև, թե արդյոք կալանավորված հայերը Հայաստանի կամ այլ երկրների քաղաքացիներ են։
Հաղորդվում է միայն, որ գործողության ընթացքում 11 խուզարկություն է անցկացվել 9 իսպանական շրջաններում։ Առգրավվել է եվրոյով կանխիկ գումար, աստաթղթեր ու համակարգիչներ։ Իսպանիայի իրավապահները հաղորդում են նաև, որ քրեական խմբավորումը կաշառել է մարզիկներին Futures և Challenger մրցաշարերի ժամանակ։
Ընդհանուր առմամբ արդեն հաստատվել է ավելի քան 90 պայմանավորված խաղի կազմակերպում։
Հետաքննվում է նաև հայ-իսպանական բանդայի հնարավոր կապը հայ-բելգիական խմբավորման հետ, որը Բելգիայում ձերբակալվել էր 2018թ-ի հունիսին։ Այն նույնպես կասկածվում է թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման համար։
Հայաստանում սոցիալական ցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են այս նորությունը։ Ահա ֆեյսբուքյան մի քանի մեկնաբանություն։
«Սրանց նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»։
«Դե, մի բան պետք է, չէ՞, անել՝ սփյուռքի հայերին Հայաստան ուղարկելու համար, թե չէ ոչ ոք չի վերադառնա։ Էլ ինչպե՞ս եք պատկերացնում մեծ հայրենադարձություն»։
«Եվ կրկին հայերը մասնակից են նման պատմությունների»։
Նմանատիպ նյութեր
46607 դիտում
12:35 25-11-2017
Գազագողության դեպք Երևանում. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան»
10096 դիտում
14:01 08-06-2020
Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան. այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի. Աշոտյան
1307 դիտում
12:10 19-05-2022
«Ձեզ նմանները խայտառակում են ռեսպուբլիկան». Արծրուն Պեպանյան
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»