211652_close_icon
views-count3329 դիտում article-date 19:48 28-12-2022

«Ռադիո Ջան» ռադիոկայանի հաղորդավարուհի Անկան սահմանել է բացառիկ ռեկորդ. newinfo.am

newinfo.am-ը գրում է. «Ռադիո Ջան» FM 90.7 ռադիոկայանի հաղորդավարուհի Անի Սարիբեկյանը 2022 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 12.30-ից մինչև 19.30-ը անընդմեջ, այսինքն 7 ժամ շարունակ՝ առանց դադարի, վարել է հաղորդում «Ռադիո Ջան»-ի եթերում, ինչը որպես ռեկորդ գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում»։ 7 ժամվա ընթացքում հաղորդմանը մասնակցել են 37 հյուր, ինչպես նաև հեռահար ձայնային հաղորդագրություններ են ուղարկել 23 երգիչ և երաժիշտ։ Ներկայացվել է 16 երգի պրեմիերա /տեխնիկական բաժնի ղեկավար՝ Ա. Մուրադյան, մոնտաժող՝ Դ. Դանիելյան, հեռարձակման մասնագետ՝ Ժ. Գասպարյան/։

Դյուցազնագիրք դյուցազուների ասոցացիա ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանի խոսքերով, սա տարբերվող ռեկորդ է։

«Հաղորդավարուհի Անկան սիրված է ռադիոլսողների կողմից։ Նա մշտապես դրական էներգիա է փոխանցում իր ունկնդիրներին։ 7 ժամ շարունակ առանց դադարի եթերում լինել և ընդունել 37 հյուր իսկապես հերոսություն է։

Դե իսկ «Ռադիո Ջան»-ն իր կայուն դիրքն է զբաղեցնում հայկական ռադիոշուկայում։

Շնորհավորում եմ Անի Սարիբեկյանին և «Ռադիո Պռո» ՍՊԸ տնօրեն Անուշ Նիկողոսյանին»,- նշեց Վարդան Թովմասյանը։

Ի դեպ, Անկան՝ նույն ինքը Անի Սարիբեկյանը, ռադիոլսողներին քաջ հայտնի է «ՋԱՆ ԱՌԱՎՈՏ» հաղորդման շրջանակներից:

Հաղորդավարուհի Անկայի խոսքերով, ռադիոլսողները բազմազան նախասիրություններ ունեն, ուստի փորձում է հնարավորինս դրական լիցքեր փոխանցել, որպեսզի ունկնդիրն էլ փնտրի և գտնի այն, ինչն իրեն հոգեհարազատ է:

«Օրերից մի օր որոշվեց, որ ռադիոկայանը պետք է ներկայացնի հատուկ թողարկում՝ նվիրված կլառնետահար Հովհաննես Վարդանյանի հիշատակին։ Տասնյակ հյուրեր, պրեմիերաներ, հատուկ թողարկում, որը տևեց յոթ ժամ։ Աստված իմ, միթե դա հնարավոր էր՝ անգամ մեկ գավաթ ջուր չըմպելով, անդադար հարցազրույցներ վերցնել և աշխատել ուղիղ եթերում. «Ռադիո Ջան  թիմը» դա արեց»,- նշեց ռադիոհաղորդավարուհին։

 

 

Հավելենք, որ «Ռադիո Ջան»-ը գործում է 2012 թվականից։ Կարգախոսն է. «Ջան ենք ասում` ջան լսում»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր