Ռուսաստանը Իրանին կործանիչների էսկադրիլիա կմատակարարի. իսրայելական ԶԼՄ-ներ
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռուսաստանը առաջիկայում պատրաստվում է Իրանի Իսլամական Հանրապետությանը մատակարարել կործանիչների էսկադրիլիա։
Ըստ արևմտյան հետախուզական աղբյուրների՝ ՌԴ-ի ու Իրանի միջև ռազմական գործարքները նախատեսում են կործանիչների մի ամբողջ էսկադրիլիայի մատակարարում։
Ենթադրվում է, որ խոսքը գնում է 24 միավոր Cy-35 կործանիչների մասին, որոնք սկզբում նախատեսված էին Եգիպտոսի համար, սակայն ԱՄՆ-ն խոչընդոտեց այդ գործարքի իրականացումը։
Աղբյուրները նաև հայտնում են, որ իրանցի օդաչուներն արդեն իսկ սկսել են մարզումները նշված կործանիչներով։