1081 դիտում
12:10 23-12-2022
Պենտագոնը դիտարկում է ԱՄՆ ռազմակայանում ուկրաինացիներին Patriot-ի կիրառումը սովորեցնելու հարավորությունը
Պենտագոնը դիտարկում է Միացյալ Նահանգների ռազմակայանում ուկրաինացի զինվորականների ուսուցման հնարավորությունը՝ հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգն աշխատեցնելու համար, տեղեկացրել է Politico-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության պաշտոնյաներին։
Չնայած վերջնական որոշում դեռ չի կայացվել, լուրն այն մասին, որ պաշտպանության նախարարությունը դիտարկում է ԱՄՆ-ում ուսուցանելու հնարավորությունը, հայտնվել է այն տեղեկությունից մեկ օր հետո, որով Բայդենի վարչակազմը հայտնել էր Ուկրաինային Patriot մատկոցի (ՀՕՊ բարդ համակարգ, որը նախատեսված է մոտեցող հրթիռները եւ ինքնաթիռները խփելու համար) տրամադրման մասին։
Սպասվում է, որ ուկրաինացիների ուսուցանման աշխատանքը կտեւի մի քանի ամիս։
Պենտագոնը քննարկում է այն հարցը, թե արդյոք այդ ուսուցումն ամբողջությամբ կամ դրա մի մասն անցկացնի Միացյալ Նահանգներում, թե որեւէ երրորդ երկրում, օրինակ՝ Եվրոպայում գտնվող ամմերիկյան ռազմակայանում։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ իմաստ ունի ուսուցումն իրականացնել ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ՝ Ֆորթ Սիլում (Օքլահոմայի նահանգ), որտեղ գտնվում է հրահանգիչների եւ բարդ մարզասարքերի մեծ մասը։ Նա նշել է, որ մարզումները Եվրոպայում իրականանալի են, բայց կապված են նյութատեխնիկական դժվարությունների հետ։
Համակարգը, որը ներառում է մի քանի օժանդակ մեքենաներ՝ կայանքներով, ռադարներով եւ գեներատորներով, ամենայն հավանականությամբ չի հայտնվի մարտադաշտում առաջիկա ամիսներին։ Զինվորականներն այն Ուկրաինային չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիները լիովին չեն տիրապետի դրա օգտագործմանը, ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Պաշտոնյայի խոսքով՝ զինվորականները Patriot-ը կտեղափոխեն ԱՄՆ պահեստից Ուկրաինա, այլ ոչ թե մարտկոցը կհանեն Մերձավոր Արեւելքում կամ Եվրոպայում գտնվող կայանից։

Նմանատիպ նյութեր
2635 դիտում
19:48 23-06-2021
Հայ խաղաղապահները ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են զորավարժության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1144 դիտում
11:26 24-12-2014
Երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ դատապարտելի է. ՀՀ ԱՆ
4436 դիտում
20:49 22-01-2019
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել. 168.am
Այս բաժնից
748 դիտում
18:50 22-11-2024
Թուրքիան գործարկել է սեփական արտադրության առաջին քվանտային համակարգիչը
976 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
4120 դիտում
12:24 22-11-2024
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն