211652_close_icon
views-count4265 դիտում article-date 20:49 22-01-2019

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել. 168.am

[url=https://blog.168.am/blog/197062.html?fbclid=IwAR1UQrLfhI61_xKzzw8532Af2cZaPH87VTp5f7fk1BoctrA8JLoqvkD3DOA]168.am[/url]-ը գրում է. Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել: Ինչպես տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողների հետ պարապմունքներ եւ վարժանքներ են անցկացվելու իրազեկման, օպերատիվ հերթապահների գործողությունների, տագնապի ազդանշանով վերկացի եւ ցուցակային տեխնիկայով զինվորական ավաններից կենտրոնացման անծանոթ շրջաններ ստորաբաժանումների ուղեւորվելու շուրջ: Կապի ստորաբաժանումները կկատարեն կառավարման շարժական կետերի ծավալման նորմատիվները, կապահովեն միավորման շտաբի աշխատանքը դաշտային պայմաններում: Կապի համակարգը ռադիոյի, արբանյակային կապի ու տեսակապի փակ սեգմենտներով ամբողջ ծավալով կապահովի ստորաբաժանումների կառավարումը: Մանրամասներն՝ [url=https://blog.168.am/blog/197062.html?fbclid=IwAR1UQrLfhI61_xKzzw8532Af2cZaPH87VTp5f7fk1BoctrA8JLoqvkD3DOA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր