27184 դիտում
09:34 23-12-2022
Պարեկային ծառայության պետի կարգադրությամբ՝ ժամերի ընթացքում հայտնաբերվեց Nissan-ի օրինախախտ վարորդը, ով Սունդուկյան փողոցի բնակիչների համար դարձել էր «պատուհաս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 20-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում Nissan մակնիշի օրնախախտ վարորդի վերաբերյալ, ով ըստ Սունդուկյան փողոցի բնակիչների՝ հաճախակի էր խախտում ճանապարհային երթևեկության կանոնը՝ մեքենան կայանելով Սունդուկյան փողոցում հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի կարգադրությամբ՝ Երևանի գնդի պարեկները հայտնաբերում են օրինախախտին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Զորիկ Ղ․-ն է, ով ընդունում է, որ ինքը կատարել է նման արարք, և պարեկի կողմից ենթարկվում վարչական պատասխանատվության։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը երբեմն հայտնում է, որ մայրաքաղաքում ոչ մի օրինախախտ վարորդ անպատիժ չի մնա, օրենքի սահմաններում օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները կտեղափոխվեն Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Երբեմն նաև Ա․ Ումրշատյանը հպարտանում է, ասելով, որ մայրաքաղաքի ցանկացած անկյունում եթե վարորդը կկատարի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ժամերի ընթացքում կհայտնաբերվի։
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ավագ սերնդի ներկայացուցիչներից ահազանգեր է ստանում, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ գրեթե հաճախակի ականատես են լինում, թե ինչպես է Nissan մակնիշի 10 VG 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանում Սունդուկյան փողոցում հետիոտնի համար նախատեսված մայթին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3619 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)