211652_close_icon
views-count35231 դիտում article-date 13:30 20-12-2022

Պարեկային ծառայության պետը պետք է գործով ապացուցի, որ իր համար տարբերություն չկա՝ օրինախախտը ով է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը երբեմն հայտնում է, որ մայրաքաղաքում ոչ մի օրինախախտ վարորդ անպատիժ չի մնա, օրենքի սահմաններում օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները կտեղափոխվեն Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Երբեմն նաև Ա․ Ումրշատյանը հպարտանում է, ասելով, որ մայրաքաղաքի ցանկացած անկյունում եթե վարորդը կկատարի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ժամերի ընթացքում կհայտնաբերվի։

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ավագ սերնդի ներկայացուցիչներից ահազանգեր է ստանում, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, որ գրեթե հաճախակի ականատես են լինում, թե ինչպես է Nissan մակնիշի 10 VG 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան կայանում Սունդուկյան փողոցում հետիոտնի համար նախատեսված մայթին։ 

SHAMSHYAN.com-ը հուսով է, որ Ա․ Ումրշատյանը գործով կապացուցի, և իր պարեկները կհայտնաբերեն օրինախախտ վարորդին, ինչը դաս կլինի մյուս օրինախախտներին: Հակառակ դեպքում՝ եթե օրինախախտը չպատժվի իր կատարած օրինախախտման համար, ապա կարող ենք պնդել, որ Ա․ Ումրշատյանի համար կա խոսքի և գործի տարբերություն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր