211652_close_icon
views-count1200 դիտում article-date 17:26 19-12-2022

Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը ներկայացվել են ՍԴ դատավորներին. Նրանց տրվել են դատավորի պատմուճաններ

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանի և Հովակիմ Հովակիմյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:

ՍԴ-ից հայտնում են, որ արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնել պաշտոնաթող դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Ներկայացնելով նորընտիր դատավորներին՝ Արման Դիլանյանը մաղթել է նրանց արդյունավետ պաշտոնավորում, ինչպես նաև հույս հայտնել, որ նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ կնպաստեն մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Իր ելույթում Սահմանադրական դատարանի նախագահն անդրադարձել է նաև դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և այդ նպատակով իրականացվող ծրագրերին ու, որպես դրանց հաջողության գրավական՝ կարևորել թե՛ դատավորների, թե՛ աշխատակազմի գործուն մասնակցությունը նախանշված ծրագրերում:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին են հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստները՝ պատմուճանները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր