211652_close_icon
views-count891 դիտում article-date 20:22 15-09-2022

Հովակիմ Հովակիմյանը և Սեդա Սաֆարյանը ընտրվել են ՍԴ դատավորի պաշտոններում

 ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական դատարանի երկու դատավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել էր  65-ը: Թե Սեդա Սաֆարյանի, թե Հովակիմ Հովակիմյանի թեկնածություններին կողմ էին քվեարկել 65-ը:

Սեդա Սաֆարյանի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարությունը, իսկ Հովակիմ Հովակիմյանինը՝ Հանրապետության նախագահը:


   

Նմանատիպ նյութեր