3479 դիտում
21:26 08-06-2018
Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրության մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.
1. Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ՝
1) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության,
2) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի` Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ, 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ և 167-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխանության,
3) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին, 167-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին համապատասխանության հարցերը քննելիս»։
Նմանատիպ նյութեր
891 դիտում
20:22 15-09-2022
Հովակիմ Հովակիմյանը և Սեդա Սաֆարյանը ընտրվել են ՍԴ դատավորի պաշտոններում
1200 դիտում
17:26 19-12-2022
Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը ներկայացվել են ՍԴ դատավորներին. Նրանց տրվել են դատավորի պատմուճաններ
3341 դիտում
20:17 25-07-2020
Կդիմենք Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ. բուհ չընդունված դիմորդների խմբի ներկայացուցիչ. News.am
Այս բաժնից
1240 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած