211652_close_icon
views-count3399 դիտում article-date 20:46 18-12-2022

Մեսսին միանգամից 3 ռեկորդ է գրանցել Ֆրանսիայի դեմ խաղում

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Աշխարհի առաջնության խմբային փուլում և փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում։

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, 35-ամյա հարձակվողը Ֆրանսիայի հետ եզրափակիչ խաղում 11 մետրանոցից բացեց հաշիվը։ Մինչ այդ նա գոլով աչքի էր ընկել խմբային փուլում և 1/8, 1/4 և 1/2 երզափակիչների խաղերում։ Մեսսին Կատարի մրցաշարում խփել է 6 գոլ, որոնցից 4-ը՝ 11 մետրանոցից։

Մեսսին նաև արդեն անցկացրել է իր տասնչորսերորդ արդյունավետ խաղը Աշխարհի առաջնությունում՝ խաղ, որում նա կա՛մ գոլի հեղինակ է դարձել, կա՛մ գոլային փոխանցում կատարել գործընկերներին: Սա Աշխարհի առաջնության բացարձակ ռեկորդ է:

Ֆրանսիայի հետ հանդիպումը Մեսսիի համար 26-րդն է Աշխարհի առաջնություններում. սա ևս մրցաշարի ռեկորդ է։

Նմանատիպ նյութեր