211652_close_icon
views-count1110 դիտում article-date 21:51 29-01-2014

«Լևանտե»-ի դեմ խաղում Մեսսին կմնա պահեստայինների նստարանին

Իսպանիայի գավաթի 1/ 4 եզրափակիչ փուլի շրջանակում «Լևանտե»-ի հետ կայանալիք պատասխանը խաղը «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կսկսի պահեստայինների նստարանից, հայտնում է football-espana.net-ը: «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը Իսպանիայի առաջնության առաջիկա տուրերում «Վալենսիա»-ի և «Սևիլիա»-ի հետ կայանալիք խաղերից առաջ որոշել է հանգստանալու հնարավորություն ընձեռել արգենտինացի խաղացողին: Սպասվում է, որ «Լևանտե»-ի հետ խաղում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա վնասվածքից ապաքինված Անդրես Ինիեստան:

Նմանատիպ նյութեր