Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայի միանգամից 2 ռեկորդ է սահմանել
Իսպանիայի հավաքականի և «Բավարիա» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Բունդեսլիգայի միանգամից երկու ռեկորդ է սահմանել: Իսպանացին 6-րդ տուրում «Քյոլն»-ի հետ կայացած խաղի ընթացքում 206 փոխանցում է կատարել, որից 196-ը` ճշգրիտ:
Նշենք, որ Ալոնսոն ընթացիկ մրցաշրջանի սկզբնամասում գերմանական թիմը է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից: Չնայած նրան, որ Ալոնսոն ընդամենը մի քանի խաղ է անցկացրել իր նոր թիմի կազմում` արդեն կարողացել է դառնալ մյունխենյան սուպերակումբի առանցքային խաղացողներից մեկը: