211652_close_icon
views-count1407 դիտում article-date 16:37 18-12-2022

Կադիրովը իսլամական աշխարհին կոչ է արել պայքարել ԱՄՆ-ի ու Արևմուտքի դեմ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը չինարեն ուղերձ է հրապարակել Telegram-ի իր ալիքում, որում ասել է. 

«Վերջին 100 տարիներին ողջ աշխարհում ԱՄՆ-ն և Եվրոպան տասնյակ պատերազմներ, ռազմական հեղաշրջրումներ ու ներխուժումներ են կազմակերպել։ Միլիոնավոր խաղաղ բնակիչներ են դարձել նրանց զոհը։

Սակայն նրանք հիմա իրենց հետ բերել են բոլոր ազգերի ժողովուրդների կողմից մշակված բոլոր բարոյական արժեքները ոչնչացնելու ավելի սարսափելի սպառնալիք։ Նրանք ցանկանում են մեզ վերածել կենդանիներին, որոնց հեշտությամբ կլինի շահագործել։ Դա երբեք չի լինի։

Մենք կոչ ենք անում իսլամական աշխարհին, բոլոր սթափ մարդկանց՝ միավորվել մեր ընդհանուր թշնամու դեմ։ Նրանց փողերը և զենքը ոչինչ են մեր միասնականության, կամքի ու հավաքի հանդեպ։ 

Հյուսիսատլանտյան դաշինքը սպառնում է ողջ աշխարհին։ Սակայն Ռուսաստանը մարտահրավեր է նետել Արևմուտքի բոլոր կանխատեսումներին, այդ չարիքին ու վստահորեն գնացել դեպի հաղթանակ։

Թույլ մի տվեք ՆԱՏՕ-ին թելադրել բոլորին պայմաններ, այլապես նրանք ակնթարթորեն կտրորեն ձեր հայրենիքը։ Կանգնեք ձեր եղբայրների կողքին»։

Նմանատիպ նյութեր