Դամասկոսը պատրաստ է պայքարել «Իսլամական պետության» դեմ, բայց դեմ է կոալիցիային. Բ. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում, սակայն Դամասկոսը չի դիտարկում ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի միջոցով պայքարը:
Ria գործակալության փոխանցմանբ՝ Սիրիաի նախագահը նշել է, որ չի ցանկանում համագործակցել և դաշնակցել ԱՄՆ-ի հետ՝ մի երկրի, որ աջակցում է ահաբեկչությանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել էր, որ Վաշինգթոնը մասամբ կաջակցի Սիրիայի ընդդիմությանը: