211652_close_icon
views-count1213 դիտում article-date 22:18 16-12-2022

Ընդգծվել է հայ-էմիրաթական կայուն գործընկերային հարաբերությունների կարևորությունը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ նոյեմբերի 13-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի տեխնոլոգիական գլոբալ էկոհամակարգի՝ Hub71 գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Երկուստեք ընդգծելով հայ-էմիրաթական կայուն գործընկերային հարաբերությունների կարևորությունը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Նախարարը ծանոթացել է Hub71 գրասենյակի կողմից իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ պալեատիվ խնամքի կազմակերպմանն ուղղված առաջատար տեխնոլոգիական լուծումներին։
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծառայությունների որակի բարձրացումն ու ներառական զարգացման ապահովումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է: Այս համատեքստում նա արդյունավետ է համարել Key2enable կազմակերպության կողմից 2022 թվականին Հայաստան կատարված այցն ու համագործակցությունը, որի շրջանակում հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարձրացմանն ու լիարժեք ինքնադրսևորմանն ուղղված աջակցող միջոցներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։

Նմանատիպ նյութեր