Քարվաճառում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի մահացել է, յոթը վիրավորվել են
Քարվաճառում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ականի պայթյունի հետևանքով մեկ ադրբեջանցի մահացել է, յոթը՝ վիրավորում ստացել։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ռազմական դատախազությունը։
Պարզվել է, որ Քարվաճառի շրջանի Չիրագ գյուղի մոտ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերության 4 աշխատակիցներ։
Տուժածներին տարհանելու համար դեպքի վայր մեկնող 4 զինծառայողներ նույնպես վիրավորում են ստացել ականի պայթյունից։ Զինծառայողներից մեկը մահացել է, երեքը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նշվում է, որ զինվորական դատախազությունը հետաքննում է այս միջադեպը։