211652_close_icon
views-count364 դիտում article-date 20:43 06-12-2022

Անցկացվել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

Դասընթացը վարել են ՊՆ ներկայացուցիչներ, ՊԱՀՀ-ի դասախոսներ և հրավիրված փորձագետներ: Կարևորվել է լրատվամիջոցների դերը պաշտպանական ոլորտին վերաբերող տեղեկատվությունը մասնագիտորեն ներկայացնելու հարցում:

Քննարկվել են նաև բանակային խնդիրներին առնչվող տեղեկատվության տրամադրման ու հրապարակման, զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանմանն առնչվող մի շարք հարցեր։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր: