211652_close_icon
views-count363 դիտում article-date 12:30 06-12-2022

Քննարկվում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննող տրիբունալի ստեղծման հարցը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ քննարկվում է Ուկրաինայում պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունները հետաքննող անկախ դատարանի կամ տրիբունալի ստեղծման հարցը։ Նա պատասխանել է հարցերին Վաշինգտոնում ընթացող The Wall Street Journal CEO Council համաժողովի շրջանակում։

«Լսեք, շատ կարեւոր է, որպեսզի կատարվածի համար պատասխանատվություն նախատեսվի»,- ընդգծել է նա։ Բլինքենի խոսքով՝ ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունները, դրանց կատարման ապացույցները հավաքվում են «տարբեր միջոցներով», «ուկրաինացիներն իրենք են անում դա»։

«Չեմ ցանկանում առաջ անցնել իրադարձություններից, բայց կարեւոր է, որպեսզի «այդ տեղեկությունը հավաքվի», նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

«Կարեւոր է, որպեսզի Ուկրաինան կարողանա, անհրաժեշտության դեպքում, իրականացնել հետաքննությունը դատական կարգով», բայց «մենք աջակցում ենք նաեւ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ջանքերին ապացույցների եւ տեղեկությունների հավաքման գործում», նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ քննարկվում է «անկախ դատարանի, տրիբունալի ստեղծման հարցը»։ Բլինքենը նշել է, որ կատարվածի համար պատասխանատվություն կրելը «շատ կարեւոր է»։