211652_close_icon
views-count2081 դիտում article-date 15:52 05-12-2022

Պայթյուններ խոր թիկունքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայաններում․ կա 3 զոհ, 6 վիրավոր

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, անհայտ ծագման անօդաչու թռչող սարքն այսօր առավոտյան հարվածել է Սարատովի մարզում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկի թռիչքուղուն։ Ռուսական Baza տելագրամ ալիքի տեղեկություններով, հարվածի հետևանքով Ту-95 մակնիշի երկու ստրատեգիական ռմբակոծիչ է վնասվել։ Գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հաստատել է, որ մարզում միջադեպ է տեղի ունեցել, սակայն նշել է, որ քաղաքացիական ենթակառույցները դրա հետևանքով չեն տուժել։

Սարատովում տեղի ունեցած հարձակման մասին տեղեկություններին զուգահեռ ռուսական աղբյուրները հաղորդել են Ռյազանի մարզում արձանագրված պայթյունի մասին։ ria.ru-ի տեղեկություններով, Ռյազանի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում վառելիք տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են։

Սարատովի և Ռյազանի մարզերը գտնվում են Ուկրաինայում ծավալված ռազմական գործողություններ գոտուց համապատասխանաբար 600 և 480 կիլոմետր հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր