Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Խոր Վիրապ եկեղեցու ճանապարհին բախվել են 06-ն ու 07-ը.կա 1 զոհ,6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ դեկտեմբերի  31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  20:20-ի սահմաններում Խոր Վիրապ-Լուսառատ ավտոճանապարհի սկզբնամասի գլխավոր  խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ,  63-ամյա  Սամվել Կիրակոսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 26 ՏՏ 998 համարանիշի և Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 18-ամյա Մեսրոպ Բլնդոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GF 891 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Կիրակոսյանը տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները,   07-ի վարորդ  Մ. Բլնդոյանն ու նրա 2 ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել  են Արարատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 1-ին  վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատր Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  բոլոր վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել  Ճանապարհային  ոստիկանները, Արարատի բժշկական կենտրոնի բժիշկները:
Վթարի մասին ՃՈ  1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել  է օպերատիվ խումբը՝ ՊՊԾ  դասակի հրամանատար Արման Շահնազարյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Արամ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել  է մարդու մահ/ հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները ՃՈ աշխատակիցներն ու գյուղացիները քարշակի օգնությամբ տեղափոխեցին Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


