211652_close_icon
views-count71028 դիտում article-date 10:17 03-12-2022

Արտակարգ դեպք Երևանում․ Արմավիրի բանտից Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված դատապարտյալը դիմել է փախուստի․ ժամանել են բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմուքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Պ․-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չի։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա, ապա այնտեղից ոտքով դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստի պահը արձանագրվել է նաև բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների կողմից։

Տեղում են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները։

Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր