211652_close_icon
views-count17900 դիտում article-date 11:35 15-04-2024

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի ոստիկանության բաժնի պետն և քրեական հետախուզության բաժանմունքի պետը կասկածվում են անձնական ունեցվածքի գողություն կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր  են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնից՝ անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արտակ Անտոնյանի ահազանգով ճշտել է, որ Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Բաղրյանը ապօրինի կերպով տնօրինում է սեփականության հիմքով իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։

Համայնքային ոստիկանության տեսուչը պարզել է նաև, որ նշված ավտոմեքենան Արցախի Ներքին գործերի նախարարի կողմից նվիրվել է Ա․ Անտոնյանին, սակայն Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման ժամանակ Ա․ Բաղրյանը, ով այդ ժամանակ աշխատել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ, նույն բաժնի պետ, Երևանում բնակվող 57-ամյա Ռոմա Հարությունյանի բանավոր թույլատվությամբ նշված ավտոմեքենայով տեղափոխվել է  Հայաստան և հետագայում սոցիալական ծանր վիճակից ելնելով ավտոմեքենան որպես պահեստամաս վաճառել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր