211652_close_icon
views-count37982 դիտում article-date 20:21 02-12-2022

Մխչյան գյուղի Ք. Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին Ա դասարանի սաների՝ «Էրեբունի-Երևան» միջացառումն անցկացվեց Երևանի պատմության թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցի I «ա» դասարանի դասվար Սերինե Հակոբյանը յուրաքանչյուր տառի ուսուցման գործընթացը կազմակերպելիս տառի հիմնովին ամրապնդման նպատակով կազմակերպում է թեմատիկ միջոցառումներ:

Այս ձևաչափով «Է» տառի ուսուցման շրջանակներում կազմակերպված «Էրեբունի-Երևան» միջացառումն անցկացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանում: Միջոցառման ավարտին երեխաները շրջեցին թանգարանում՝ ծանոթանալով մայրաքաղաքի պատմությանը:

Այս ամենի համատեսքստում բարձր գնահատելի է ուսուցչի դերը՝ ներկայում՝ անցյալի ուսուցման միջոցով ապագայի լուսավոր տեսլականի կերտման ճանապարհին:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր