211652_close_icon
views-count43908 դիտում article-date 13:12 27-04-2024

Հաղթանակ թաղամասի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցի 1-ին «Գ» դասարանի սաները՝ դասղեկի գլխավորությամբ, մատենադարանի բակում ծնողներին և հյուրերին ներկայացան «Հրաժեշտ այբբենարանին» հանդեսով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցի 1-ին «Գ»-ի սաները արդեն հայտնի էին տառաճանաչությամբ, գաղտնիք չէ։ Դասարանի դասղեկ Ժաննա Ղանդիլյանը մեկ ուսումնական տարում շատ բան է տվել երեխաներին ու դրա վառ ապացույցը երեկ՝ ապրիլի 26-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի պահպանման և ուսումնասիրության կենտրոնի՝ մատենադարանի բակում նրանց կողմից կազմակերպված «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումն էր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները դասղեկի գլխավորությամբ և մայրիկների ուղեկցությամբ այցելել էին մատենադարան և բակում ներկայացրեցին հանդեսը, որին ոչ միայն ականատես եղան ծնողները, այլև քաղաքացիներ, ովքեր այդ պահին այցելել էին մատենադարան։ 

Երեխաները հրաժեշտ տվեցին ոսկետառ ու ոսկեբարան առաջին դասագրքին, իսկ իր խոսքում դասղեկը կարծիք հայտնեց, որ 1 տարում երեխաները ձեռք են բերել հարուստ գիտելիքներ, դպրոցում ստացել են հայեցի դաստիարակություն ու նրանցից յուրաքանչյուրը իր արժանի տեղը կգտնի հասարակական ու քաղաքացիական կյանքում և կդառնա ազգային արժեքների կրողներ ու փոխանցողներ։ 

Վերջում դասղեկի և ծնողների ուղեկցությամբ երեխաները մատենադարանի պահոցներում ծանոթացան հին գրերի ստեղծման պատմությանը։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողներն ասում էին․ «Մեծ բավականություն ստացանք այսօրվա հանդեսից ու մեր շնորհակալանքի խոսքն ենք ուղղում դասղեկ Ժաննա Ղանդիլյանին, ով մեծ ավանդ ունի մեր երեխաներին կրթելու և տառաճանաչ դարձնելու գործում և վստահ ենք, որ երեխաները հուսախաբ չեն անի թե դպրոցին, թե դասղեկին, քանի որ իզուր չէ, որ ժողովրդական խոսքն ասում է «Ինչ  ցանես, այլն էլ կհնձես»»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 431+
431+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր