211652_close_icon
views-count11386 դիտում article-date 16:47 28-12-2016

Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների հայրենի Գանձակ գյուղի Այկիքենդո կարատեի դպրոցի սաների համար ամանորյա հատուկ դաս անցկացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլյան պատերազմի հերոս նահատակներ Գուրգեն Այվազյանի և Արմեն Մարտիրոսյանի հայրենի Գանձակ գյուղը շարունակում է նորանոր քաջորդիներ ծնել, սնել ու դաստիարակել: Դեկտեմբերի 27-ը Գավառի Գանձակ գյուղի մարզիկների և մարտարվեստի սիրահարների համար տոն էր, քանի որ Այկիքենդո կարատեի դպրոցի մարզիչ, սենսեյ Արաքս Մարգարյանի հրավերով մարտարվեստի դպրոցում էր հյուրընկալվել Հայաստանի Այկիքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, սենսեյ Դավիթ Աթանեսյանը, ում գլխավորությամբ ակումբում հավաքված 80-ից ավելի մարզիկների համար անցկացվեցին հատուկ սեմինար-մարզումներ: Մարզումներից հետո Դ. Աթանեսյանը մարզիկների հետ բարոյահոգեբանական դաս անցկացրեց, իսկ Գանձակի նորանշանակ գյուղապետ Արմեն Պողոսյանը խոստացավ աջակցել առաջադիմություն ցուցաբերող մարզիկներին և անել այնպես, որ գանձակեցի մարզիկները հաջողությունների հասնեն և պատվավոր տեղեր գրավեն նաև աշխարհի ամենամեծ մարզական բեմերում։ Լուսանկարները` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր