211652_close_icon
views-count1061 դիտում article-date 14:24 02-12-2022

Համաշխարհային բանկի ղեկավարը նշել է Ուկրաինայի վերականգնման արժեքը

Ուկրաինայի վերականգնման արժեքը հակամարտության ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, էապես կգերազանցի 350 մլրդ դոլարը։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելփասը Նյու Յորքում, Reuters Next-ի միջոցառման ժամանակ։

«Ես կարծում եմ, որ 350 մլրդ դոլարի չափով վերականգնման արժեքի նախնական գնահատականը կարող է բավական բարձրացված լինել»,- ասել է նա։

Մելփասը նշել է, որ զգալի ծախսեր կպահանջի Ուկրաինայի ենթակառուցվածքի, առաջին հերթին՝ էներգահամակարգի վերականգնումը։

Նմանատիպ նյութեր