211652_close_icon
views-count4423 դիտում article-date 22:14 06-03-2022

Գյումրի-Կարս երկաթուղու հայկական հատվածի վերականգնման արժեքը կկազմի մոտ 17 մլն դոլար. Sputnik Արմենիա

Գյումրի-Կարս երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները կարժենան մոտ 17 մլն դոլար: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Գյումրի-Կարս երկաթգծի ՀՀ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի երկաթուղու վերագործարկումը հնարավոր կլինի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման դեպքում»,- նշված է գերատեսչության գրավոր պատասխանում։

Երկաթուղու հայաստանյան հատվածի երկարությունը կազմում է մոտ 21 կմ։ Նախնական հաշվարկներով՝ վերականգնման աշխատանքները կկազմեն մոտ 16,8 մլն ԱՄՆ դոլար։ Նախարարությունից ընդգծում են, որ նշված գումարը կարող է փոփոխվել նախագծահաշվարկային և հետազոտական աշխատանքների իրականացումից հետո։

Նմանատիպ նյութեր