40757 դիտում
09:53 30-11-2022
Խոշոր հրդեհ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում․ 70-ամյա տանտիրուհին այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Մինչ հրշեջների և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ժամանումը, նշված փողոցի 36 տանից Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 70-ամյա Գոհար Մկրտչյանը։ Վերջինս ստացել է այրվածքներ։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Պարզվել է, որ այրվել է Գ․ Մկրտչյանին պատկանող հյուրասենյակի գույքն ամբողջությամբ, 2 պատուհանները, խոհանոցային կահույքը, ջերմահարվել են 3 դռները, սառնարանը, գազօջախը։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Մասիսի գազի մասնաճյուղի ծառայողներն ու «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)