211652_close_icon
views-count4594 դիտում article-date 17:23 30-06-2023

Խոշոր հրդեհ Շիրակի մարզի Շիրակ գյուղում․ ըստ բնակչի՝ հրդեհը բռնկվել է մատուռում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակ գյուղի Կենտրոնական փողոցում մատուռ է վառվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Շիրակի մարզի թիվ 53 և թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոնական փողոցի թիվ 12 չբնակեցված տան սենյակներից մեկում, որի սեփականատեր Հայկուշ Իսպիրյանը, ըստ իր հայտարարության՝ այն ծառայեցրել է որպես մատուռ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր