Կատար մեկնող Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետևի Աշխարհի առաջնությանը․ NEWS.am
Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար մեկնող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի ընթացող Աշխարհի առաջնությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել Աշխարհի առաջնության խաղի մասնակցելու։ Կոնկրետ որ խաղն է, այս պահին չեմ կարող ասել։ Մասնակցելու են նաեւ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ»,- նշեց նա։