1171 դիտում
17:16 01-12-2022
Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւ Արաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը:
Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը, որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների բարեկեցության:
«Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայման մեծ ներուժ ունի եւ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես, նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կատարում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում՝ հավելելով, որ նույն դերակատարումը կունենա Երեւանում Կատարի դեսպանության հիմնումը:
Հանդիպման ավարտին կարճ անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանը:
Հանդիպման մասնակիցները շնորհակալական խոսքեր են փոխանցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին առաջնության հրավերի համար:
Լուսանկարները՝ հրավիրող կողմի:

Նմանատիպ նյութեր
1430 դիտում
23:42 06-08-2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է փոխշահավետ համագործակցության ծրագրերը
Այս բաժնից
1381 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
994 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար