211652_close_icon
views-count366 դիտում article-date 17:14 27-11-2022

Մարսելում մասնակցել եմ ՀՅԴ 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Մարսել քաղաքում մասնակցել եմ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ նշել է. «Մարսելում տեղի են ունեցել ինչպես ժողովրդային, այնպես էլ հասարակական-քաղաքական հանդիպումներ:

Մասնավորապես հանդիպել եմ Մարսելից ընտրված Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամավոր Սապրինա Ակրեսթի, Հարավային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիե Փարաքյանի, Մարսելի քաղաքային խորհուրդի անդամ Ֆիլիպ Քոզյանի և այլոց հետ, քննարկել հայ֊ֆրանսիական կապերին առնչվող հարցեր, ներկայացրել ՀՀ֊ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին