211652_close_icon
views-count1372 դիտում article-date 22:21 26-11-2022

Հրդեհ Էջմիածնի շենքերից մեկի 4-րդ հարկում. շենքից տարահանվել է 10 քաղաքացի

Նոյեմբերի 26-ին, ժամը 19:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 18բ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները շենքից տարահանել են 10 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել են հյուրասենյակը (մոտ 20 քմ)՝ մասամբ, պատշգամբի պատուհանը և կենցաղային իրեր՝ մոտ 4 քմ:

Նմանատիպ նյութեր