211652_close_icon
views-count692 դիտում article-date 19:39 24-11-2022

ԱԱԾ-ում ծառայության մասին օրենքում փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին

Խորհրդարանն արտահերթ նիստում 60 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը:

Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ԱԱԾ ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն տալ՝ ԱԱԾ ղեկավար կազմի հիմնավորված զեկուցագրերի հիման վրա և ԱԱԾ տնօրենի որոշմամբ: Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է ԱԱԾ  տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր