1461 դիտում
12:31 19-10-2016
ԸՕ փոփոխություններն 1-ին ընթերցմամբ ընդունվեցին` պայմանով, որ մինչև 2-րդ ընթերցումը կհարթվեն տարաձայնությունները. tert.am
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը դժգոհ են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի, մասնավորապես, այն դրույթից, որ անզգույշ կերպով ուրիշի փոխարեն քվեարկածները ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, բայց կողմ քվեարկեցին ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախաձեռնությանը, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2016/10/19/elect/2167378]tert.am[/url]-ը։
Ընդդիմության և իշխանության միջև ձեռ քերված համաձայնությունը՝ ընտրողների ցուցակները հրապարակելու, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ուրիշի փոխարեն քվեարկությունները քրեականացնելու վերաբերյալ ԱԺ կողմից ընդունվեց 109 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ այդ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի միջև ձեռքբերված համաձայնությունն, ըստ էության, չի գործում, որովհետև կառավարության ներկայացուցիչը միտումնավոր չի ավելացնում «սուտ» բառը:
«Մենք կարևորում ենք այս համաձայնությունը, բայց միտում ենք տեսնում տապալելու այն, որովհետև կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում սուտ բառն ավելացնել: Մեր քննարկումներն այս պահին, կարծես, որևէ հանգուցալուծման չեկան: Չքվեարկելը կնշանակի չեղարկել ընտրացուցակների հրապարակումը, որը տարիներ շարունակ ընդդիմության պահանջն էր, ուրիշի փոխարեն քվեարկությունները քրեականացնելը, տեսախցիկներ տեղադրելը, ուստի ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ քվեարկում է կողմ, բայց մենք տեսնում ենք միտում: Եթե մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկելը համաձայնությամբ չգանք, քվեարկությանը մենք չենք քվեարկի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/10/19/elect/2167378]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1523 դիտում
15:51 22-09-2015
Իրանի և ԱԷՄԳ-ի միջև տարաձայնությունները մինչև տարեվերջ կհարթվեն. Սալեհի
914 դիտում
19:39 24-11-2022
ԱԱԾ-ում ծառայության մասին օրենքում փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցին
Այս բաժնից
2806 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10534 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am