211652_close_icon
views-count1112 դիտում article-date 23:20 24-11-2022

Շիրակի մարզի 3 բնակավայրի մանկապարտեզներին գույքի ձեռքբերման համար նախատեսվել է 23 մլն 796 հազար դրամ

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարան՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը գույքով և սարքավորումներով:

Նպատակի իրագործման համար նախադպրոցական հաստատությունների նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքները և գույքով ապահովումը իրականացվում է տարբեր ծրագրերի շրջանակներում, ինչպես օրինակ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման ծրագիրը, ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը, Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը։ Նախադպրոցական հաստատություններում կապիտալ ծրագրեր իրականացվում են նաև բարերաների և բարեգործական կազմակերպությունների կողմից։ 

Կառավարության այսօրվա որոշմամբ 23 մլն 796 հազար դրամ է նախատեսվել Շիրակի մարզի 3 բնակավայրի՝ Հացիկի, Ջաջուռավանի, Լեռնուտի մանկապարտեզներին գույքի ձեռքբերման համար։ Ծրագիրը կիրականացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։
 

Նմանատիպ նյութեր