1026 դիտում
15:06 24-11-2022
Պաշտոնաթող նախագահներն և վարչապետերը կզրկվեն ցմահ պետական պահպանության տակ լինելու իրավունքից
ԱԱԾ մարմիններից պետական պահպանության ծառայությունն առանձնացնում ենք, դառնում է առանձին, վարչապետի ներքո գործող մարմին: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այս բարեփոխումը ընդհանուր անվտանգության ոլորտի բարեփոխումների շրջանակներում է: Կարեւոր կետերից մեկն այն է, որ նախկինում պաշտոնաթող նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո եւս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:
Փաշինյանն էլ հավելեց, որ անհրաժեշտության դեպում պաշտոնները թողնելուց հետո երկրի առաջին դեմքերի պետական պահպանության ծառայութունը կարող է երկարացվել:
Անդրադառնալով նրան, որ ՊՊԾ-ն անցնում է վարչապետի ենթակայության տակ, վարչապետը դա դրական գնահատեց՝ նշելով, որ դրանով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում կենտրոնանալ իր բուն գործառույթների վրա, որոնցից առաջինը հակահետախուզությունն է:
«Ուզում էի ասել գոհունակությամբ, բայց՝ ոչ այդքան գոհունակությամբ, պետք է ասել, որ Հակահետախուզության առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը:
Նա հավելեց, որ բացահայտումների մասին հասարակությունը իրազեկվում է և շատ ցավալի համարեց, որ նման երևույթներ կան:

Նմանատիպ նյութեր
5151 դիտում
17:26 28-06-2018
Ադրբեջանցի երկու պատգամավորներ ցմահ զրկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից
9774 դիտում
12:04 27-01-2022
Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից
Այս բաժնից
775 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
775 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
559 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան