5169 դիտում
17:26 28-06-2018
Ադրբեջանցի երկու պատգամավորներ ցմահ զրկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հունիսի 27-ին հրապարակվել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործունեության շուրջ հետաքննություն իրականացնող անկախ հանձնաժողովի զեկույցը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Անկախ հանձնաժողովի զեկույցում տեղ է գտել ԵԽԽՎ 29 պատգամավորի անուն, որոնք մեղադրվում են էթիկական նորմերը խախտելու և կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:
ԵԽԽՎ-ն ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովի և Էլխան Սուլեյմանովի նկատմամբ պատժամիջոց է կիրառել, և նրանք ցմահ զրկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից:
Եվրոպայի խորհուրդը 2017 թվականից սկսել է հետաքննություն՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ:
ԵԽԽՎ մի խումբ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ:
Մասնավորապես, կան կասկածներ, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը քվեարկության արդյունքում մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու կոչ էր անում այդ երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Համաձայն շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ անդամներից մեկին՝ Լուկա Վոլոնտեին վճարվել է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի զեկույցը չընդունվի: Ադրբեջանը հերքել է ներկայացված բոլոր մեղադրանքները:
Նմանատիպ նյութեր
1053 դիտում
15:06 24-11-2022
Պաշտոնաթող նախագահներն և վարչապետերը կզրկվեն ցմահ պետական պահպանության տակ լինելու իրավունքից
1557 դիտում
11:13 23-01-2016
Վենեսուելան ու Լիբիան պարտքի պատճառով զրկվել են ՄԱԿ-ում ձայնի իրավունքից
1142 դիտում
23:40 11-05-2022
«Բարսան», «Ռեալը» և «Յուվենտուսը» կարող են զրկվել ՉԼ-ում մասնակցելու իրավունքից
Այս բաժնից
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7783 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
739 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա