211652_close_icon
views-count626 դիտում article-date 14:40 24-11-2022

ԱԺ-ն 59 միավոր շարժական գույք նվիրեց Ադրբեջանի ագրեսիայից տուժած Սոթք համայնքին

Կառավարությունն այսօրվա 24-ի նիստում որոշում ընդունեց, որով Ազգային Ժողովը Ադրբեջանի ագրեսիայից տուժած Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքին 59 միավոր շարժական գույք կնվիրի։ Այս առջարկով հանդես էր եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորն այս հարցով ԱԺ աշխատակազմին էր դիմել 2022 թվականի սեպտեմբերի 28-ին՝ հայտնելով, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սահմանամերձ Սոթք համայնքի համայնքապետարանի շենքը թիրախավորվել և գնդակոծությունների էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով վնասվել է նաև շենքում առկա գույքը։

Որոշման արդյունքում Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում եղած 59 միավոր շարժական գույքը, մասնավորապես՝ գրասենյակային կահույք, ջահեր, 3 համակարգիչներ, տպիչ սարքեր, կնվիրաբերվեն համայնքին։

Նմանատիպ նյութեր