1114 դիտում
11:45 20-02-2023
ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Սոթք և Կուտական` դիտարկելու Ադրբեջանի ագրեսիայից կրած վնասները
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում դիմավորել է փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
Մարզպետարանը հայտնում է, որ մարզպետը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։
Այնուհետև փաստահավաք խմբին Կարեն Սարգսյանն ուղեկցել է Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները։

Նմանատիպ նյութեր
5502 դիտում
15:54 22-09-2018
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան. Արփինե Հովհաննիսյան
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»