Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցին արգելելու մասին օրինագիծ է քննարկվում
Գերագույն ռադան քննարկման է ներկայացրել Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցին և նրա անդամ կրոնական կազմակերպություններն արգելելու մասին օրինագիծը, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Իրինա Ֆրիզը։
Ինչպես գրում է news.ru-ն, նա նշել է, որ այս օրինագծի նպատակը «երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը կանխելը և կարգուկանոնի ապահովումն է»։
«Մենք գրանցեցինք օրենքի նախագիծ, որն ուղղված է արգելելու Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունն Ուկրաինայի տարածքում։ Նաև այս օրենքը նախատեսում է լիակատար արգելք ցանկացած կրոնական կազմակերպությունների և հաստատությունների նկատմամբ, որոնք մաս են կազմում կամ որևէ ձևով ճանաչում են իրենց ենթակայությունը Ռուս ուղղափառ եկեղեցուն կանոնական, կազմակերպչական և այլ հարցերում», - գրել է Ֆրիզը: