1409 դիտում
13:30 23-11-2022
Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար ավանդ կներդնի Թուրքիայի կենտրոնական բանկում
Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել է Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին: «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում արաբ պաշտոնյան ասել է, որ այս հարցով թուրքական կողմի հետ բանակցությունները եզրափակիչ փուլում են:
Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մարտին Ռիադը 5 մլրդ դոլար էլ ներդրել էր Եգիպտոսի կենտրոնական բանկում՝ օգնելով Կահիրեին տնտեսական դժվարությունների հաղթահարման հարցում:
Հիշեցնենք, որ թուրքական լիրայի՝ դոլարի նկատմամբ շարունակական արժեզրկման պայմաններում Թուրքիան իր կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները լրացնելու նպատակով 4.9 մլրդ դոլարի սվոփ (swap) գործարք էր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Բացի այդ ԱՄԷ-ն հայտարարել էր նաև Թուրքիայում 10 մլրդ դոլար ներդրում անելու մասին:

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
15:14 16-05-2020
Փաշինյանն իր ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում է բանկում
1117 դիտում
20:14 06-08-2014
Սաուդյան Արաբիան Լիբանանին 1 մլրդ դոլար կհատկացնի
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
409 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել